Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեղանկարչի առաջին սերը (տեսանյութ)

Մշակույթ
nkar4

Գեղանկարը ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Անդրանիկյանի առաջին սերն է, ու երբ կինոն դադարեց կինո լինելուց, «Տժվժիկ», «Մենք ենք, մեր սարերը», «Ճանապարհ դեպի կրկես», «Նռան գույնը» և էլի տասնյակ ֆիլմերի բեմադրող նկարիչը շարունակեց զբաղվել գեղանկարչությամբ: Հայաստանի նկարիչների միությունում բացվել է նկարչի անհատական ցուցահանդեսը`տիեզերքն է ու անվանի մարդկանց դիմանկարները , մարդկանց որոնք իրենց մեծությամբ հասել են տիեզերքին` Հրաչյա Ներսիսյան, Սիամանթո, Կոմիտաս, Վիկտոր Համբարձումյան, Սերգեյ Փարաջանով, Լեոնիդ Ենգիբարով… «Տիեզերքը ինձ համար մի թեմա է, որն իր մեջ պարունակում է անսահմանափակություն և հնարավորություն է տալիս անվերջանալիորեն իրեն նկարել: Իհարկե ավելի աբստրակտ է նկարվում, վերացական, քանի որ տիեզերքում որևէ կոնկրետ բան գոյություն չունի, ամեն ինչ քաոտիկ վիճակում է: Սակայն այդ կարծեցյալ քաոսը դառնում է օրգանական միասնություն»,- ասում է վարպետը:   nkar   nakr1   nkar2   nkar3