«Մարդուն զրկել պաշտպանվելու հնարավորությունից՝ շատ վտանգավոր է». Փաստինֆո
Այն բարեփոխումները, որոնք նախատեսվել են իրականացնել Քրեական դատարավարության նոր օրենսգրքով, կոմպենսացման մեխանիզմներ են նախատեսում, որպեսզի Քրեական դատավարության օրենսգիրքը շարունակի մնալ այն մամլիչը, որով սանձում են ազատության ձգտող ժողովրդին: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Մասնավորապես, ըստ Արտակ Զեյնալյանի, վտանգավոր է Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում առաջարկվող մեղադրյալի ցուցմունքի դեպոնացման ինստիտուտը: «Նախաքննական ցուցմունքը հրապարակում են դատական նիստում ու համարում, որ դա ապացույց է: Ոչ հրապարակային կարգով տրված ցուցմունքը բերում են դատարան ու արձանագրում, որպեսզի հետագայում այլևս հնարավոր չլինի որևէ բան փոխել»,- ասաց Ա.Զեյնալյանը: Հիշատակելով իր կողմից շատ հարգված մի դատավորի խոսքերն առ այն, որ «բացառությունները կարճ ժամանակ հետո դառնում են օրինաչափություն», իրավապաշտպանը նշեց, որ չի կարելի այդպիսի բացառություններ թողնել հրապարակային դատաքննության ժամանակ: «Պետությունը ու հանրությունը որոշակի ռիսկեր պետք է կրեն, որ կարող է հանցագործը չբացահայտվել, բայց բացահայտել ամեն գնով չի կարելի՝ ցույց տալու համար, որ հանցագործությունը բացահայտված է, չի կարելի»,- ասաց Ա.Զեյնալյանը: Ըստ իրավապաշտպանի, շատ վտանգավոր է նաև Քրեական դատավարության օրենսգրքում գործի վերաբացման, նորոգման երկու ինստիտուտների՝ նոր ի հայտ եկած փաստի և իրավունքի նորմի միաձուլումը, դրանք կոչվում են նոր ի հայտ եկած հանգամանք: Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ