Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի 84 դպրոցներում այս տարի սովորել է 462 սիրիահայ աշակերտ

Հասարակություն
asulis

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ամփոփելով դպրոցական ուսումնական տարին, ներկայացրել է, որ Երևանի քաղաքապետարանի հիմնական դպրոցներն ավարտել է 6828, իսկ քաղաքապետարանի ենթակայության 12-ամյա կրթաշրջանով դպրոցներն ու կրթահամալիրները 431 շրջանավարտ։ Հիմնական դպրոցների շրջանավարտներից 200-ը ստացել են գերազանցության վկայականներ։ Երևանի 84 դպրոցներում այս տարի սովորել է 462 սիրիահայ աշակերտ։ Գայանե Սողոմոնյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ սիրիահայ երեխաները Երևանում կրթվում են երևանցի երեխաներին հավասար իրավունքներով։ «Այս տարի արդեն 112 սիրիահայ երեխա է հաճախում մեր մանկապարտեզներ՝ երևանցի փոքրիկների նման՝ անվճար հիմունքներով»,- նշել է հանրակրթության վարչության պետը։ Քաղաքապետարանի ենթակայության 44 դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1180 երեխա է սովորում։ Նրանց ուսուցումն ու խնամքը հոգում են 205 սոցիալական մանկավարժներ, հոգեբաններ, լոգոպեդներ։ «Ներառական կրթություն իրականացնող դպրոցների շենքային պայմանները հարմարեցված են, որքան որ թույլ է տալիս դպրոցի ճարտարապետական կառուցվածքը։ 44-ից 8 դպրոցներում առկա են մասնակի թերություններ, որոնք շտկելու համար առաջարկությունը ներկայացված է համապատասխան վարչությանը»,- նշել է Գայանե Սողոմոնյանը և հավելել, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ավելի շատ կրթօջախներ և, ընդհանրապես, հանրային նշանակության կառույցներ են հարմարեցվելու հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիներին։ Ի դեպ, մայրաքաղաքում ներառական կրթությամբ նախադպրոցական 6 կենտրոններ են գործում, ևս մեկը՝ մասնագիտացված կենտրոնը, բացվելու է շենքի վերանորոգման ավարտից հետո։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն