Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համալիրը կրկին էժանացվեց ու աճուրդի հանվեց

Հասարակություն
3117cffb72ed2063656c406f6fefbcd2

«Համալիրի աճուրդով քողարկվում է բյուջետային վարկի մութ պատմությունը» Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը այսօր կրկին՝ 4-րդ անգամ, աճուրդի է հանվել։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ԴԱՀԿ մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը։ Համալիրն այս անգամ եւս վաճառվում է 10 տոկոս զեղչով եւ մեկնարկային գին է սահմանվել՝ 14 մլրդ 106 մլն 150 հազար դրամ։ Աճուրդի վերջնաժամկետը հուլիսի 14-ն է։ Հիշեցնենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն» առաջին անգամ ԴԱՀԿ ծառայության կողմից աճուրդի էր հանվել մայիսի 20-ին` 19 350 000 000 դրամ մեկնարկային արժեքով, սակայն հայտերի ընդունման համար սահմանված 10 օրվա ընթացքում ոչ մի առաջարկ ԴԱՀԿ-ն չէր ստացել: Երկրորդ աճուրդը հայտարարվել էր հունիսի 2-ից մինչև 12-ը` արդեն շուրջ 17 մլրդ դրամ արժեքով: Ինչպես երկրորդ, այնպես էլ երրորդ աճուրդի ժամանակ որեւէ գնորդ չէր հայտնվել։ Յուրաքանչյուր աճուրդի ժամանակ աճուրդային գինը իջնում է 10 տոկոսով։ Իսկ Մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը նշում է, որ պատմամշակութային արժեք հանդիսացող մարզահամերգային համալիրի գույքի նկատմամբ հայտարարված էլեկտրոնային աճուրդը պատվիրված է իշխանությունների կողմից եւ նպատակ է հետապնդում քողարկելու ՄՀՀ-ի կողմից փաստացի չստացված բյուջետային վարկի մութ պատմությունը։