Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարիճի խայթոցի դեպքերն ավելացել են

Հասարակություն
patvastum

2014թ. առաջին կիսամյակում ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունում գրանցվել է օձի խայթոցի 33 և կարիճի խայթոցի` 4 դեպք: Մահվան դեպք չի արձանագրվել։ 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ օձի խայթոցի դեպքերը նվազել են 9-ով, իսկ կարիճի խայթոցի դեպքերն ավելացել 3-ով: Հանրապետության բոլոր հիվանդանոցներն ապահովված են օձի հակաթույնով, որն անհրաժեշտության դեպքում ներարկվում է անվճար։ Առողջապահության նախարարություն