Թուրքերը ծրագրում են Նախիջևանի տարածքում ռազմաբազա հիմնել (տեսանյութ)
Թուրքիան փորձում է Կովկասում ամրապնդել իր ռազմաքաղաքական ներկայությունը և դա անում է Ադրբեջանի միջոցով։ Մասնավորապես՝ թուրքերը ծրագրում են Նախիջևանի ինքնավարության տարածքում հիմնել ռազմաբազա։ Բանն այն է, որ Թուրքիային նման ծրագրի իրականացումն արգելվում է դեռ 1921 թվականի հոկտեմբերին կնքված Կարսի պայամանագրով։ Նման նշում չկա նաև Մոսկվայի պայամանագրով։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանի պնդմամբ՝ այս հարցում առանցաքային դեր է ունենալու Ռուսաստանը, որը պարտավոր է Հայաստանի շահերն առաջ տանել։ «Թող Հայաստանի իշխանությունները դիմեն իրենց դաշնակցին՝ ի՞նչ հարցեր եք քննելու, մեր պետական հարցերը շոշափելո՞ւ եք, թե՞ չէ։ Սա մեզ համար մահացու է, մենք խոսում ենք Նախիջևանի տարածքով երկաթուղի բացելու և շնչելու մասին, սրանք բերում են երկաթուղու վրա ռազմաբազա են դնում։ Հիմա էդ դեպքում Ռուսաստանի հետ դաշինքը մեզ պե՞տք է թե չէ»,- հարց է բարձրացնում քաղաքագետը։ Լևոն Շիրինյանը համոզված է՝ եթե Թուրքիան Նախիջևանում ռազմաբազա կառուցի, դա անմիջական վտանգ կդառնա Հայաստանի համար։ Մեր երկիրը ոչ միայն թուրքական ուղիղ կրակի տակ կհայտնվի, այլև Ադրբեջանը հնարավորություն կունենա Նախիջևանում ունեցած զորքը տեղափոխել Արցախյան ճակատ՝ հզորացնելով շփման գծի այդ տարածքը։