Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արամ Հակոբյանը դժվար է արտաբերում բառերը» (տեսանյութ)

Հասարակություն
aram-1

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի  առողջական վիճակը գնալով վատթարանում է: Պաշտպանը երեկ է տեսակցել նրան: «Խորացել է արդեն իսկ վատացած խոսակցական ֆունկցիան: Դժվար է արտաբերում բառերը: Հիշողության հետ կապված խնդիրներ ուներ, դա էլ է վատթարացել: Դժվարությամբ է գտնում որոշակի բառեր, որպեսզի նախադասություն կազմի»,- «Ա1+»-ին ասաց  նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը:  Պաշտպանական կողմը դիմում է ներկայացրել ՔԿՀ եւ Արդարադատության նախարարություն՝ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող   Արամ Հակոբյանին  քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար.«Նա ընդունում է որոշակի դեղամիջոցներ, որը պետությունը չի ապահովվում, որոնք ապահովում են նրա հարազատները: Նույնիսկ ժամանակ է եղել վերջացել են նրա դեղամիջոցները, իսկ, քանի որ տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների վրա արգելք է դրված, ստիպված ՔԿՀ պետը իր դեղամիջոցներից է տրամադրել կամ ինքն է առել այդ դեղամիջոցը»:  Արամ Հակոբյանի առողջական վիճակի վերաբերյալ պաշտպանական կողմը դիմում է ներկայացրել ՄԻԵԴ՝ անհապաղ հարցը քննարկելու խնդրանքով։ «Ամենավատ կանխատեսումները մենք կարող ենք ունենալ: Սա ինսուլտային նախանշաններ են եւ ամեն պահի վտանգ կա կյանքի եւ առաջին ատյանի դատարանում մենք բարձրաձայնել ենք կալանքի ժամկետի երկարացման միջնորդության քննարկման ժամանակ»,-  ավելացրեց պաշտպանը:  Արամ Հակոբյանի  մասով նախաքննություն ավարտվել է եւ պաշտպանական կողմը  սկսել է ծանոթանալ գործի նյութերին: