Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6 ամսեկան հղի կինն ազատ արձակվեց (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-54

6 ամսեկան հղիություն ունեցող  Սուսաննա Թադեւոսյանի խափանման միջոցն այսօր փոխվեց:  Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարեց  նրա պաշտպանի միջնորդությունը եւ հենց դատարանի դահլիճից ազատ արձակեց նրան: «Շատ շնորհակալ եմ մարդկանցից, ովքեր իմ կողքին էին, շատ շնորհակալ եմ արագ արձագանքելու եւ միջնորդությունս բավարարելու համար: Նոր տարվա կարելի է ասել նվեր է»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Աննա Թամազյանը: Սուսաննա Թադեւոսյանը    10 օր է գտնվում էր կալանքի տակ: Պաշտոնական փաստաթղթեր վնասելու համար մեղադրվողը չէր  ներկայացել դատական նիստերի դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշել է փոխել նրա խափանման միջոցը: Մինչ որոշումը հրապարակելը դատավոր Սուսաննա Թադեւոսյանից հետաքրքրվեց, ինչու չէր ներկայանում դատական նիստերին, ինչպես նաեւ հարց բարձրացրեց:  «Իսկ որեւէիցե փաստաթուղթ ներկայացրել եք, որ դուք հղի եք, բա դատարանը որտեղից իմանար»: Պաշտպանը  դատարանին վստահեցրեց նաեւ, որ հաջորդ դատական նիստերին  իրենք պարբերաբար կներկայանան:  Իսկ Սուսաննա Թադեւոսյանին տանը սպասում է  1,5 տարեկան երեխան: