Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վոլոդյա Ավետիսյանը դադարեցրեց հացադուլը

Քաղաքականություն
վօլօդ

Պահեստազորի գնդապետ, խարդախության համար 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանն այսօր կեսօրին դադարեցրել է 11 օր տեւած իր հացադուլը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը: Նրա խոսքերով՝ հիմա Վոլոդյա Ավետիսյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ից ազատամարտիկը անժամկետ հացադուլ էր հայտարարել՝ այս կերպ իր բողոքն արտահայտելով անկախ հանձնաժողովի որոշման դեմ: Հանձնաժողովը մերժել էր նրան վաղաժամկետ ազատ արձակել: Այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ի դիմաց ակցիա էին անցկացրել նաեւ Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերները եւ հացադուլը դադարեցնելու մասին հորդոր էին փոխանցել նրան: Հացադուլը դադարեցնելու խնդրանքով հանդես էր եկել նաև Ժիրայր Սեֆիլյանը։