Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սխալ է արտաքին հարաբերություններում ՀՀ-ն ասոցացնել ՌԴ-ի հետ» (տեսանյութ)

Քաղաքականություն
e69ddac71997681ffe17e7cf105fa17b

ԵՏՄ անդամակցությունը չի երկրորդացնում Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցությունը։ ՀՀԿ-ական պատգամավորի համոզմունքն է՝ ԵԽԽՎ-ն Հայաստանի համար շարունակում է մնալ տարաբնույթ հարցեր քննարկելու կարեւորագույն հարթակ: 14 տարի առաջ Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, պարտավորվեց ապահովել ժողովրդավարության առաջընթացն ու միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքները: Ըստ ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանի՝ «միջազգային հանրության կողմից կա լիարժեք ըմբռնում, նաեւ հարգալից վերաբերմունք ՀՀ կողմից կայացվող ոչ միայն ԵՏՄ միանալու, այլ ընդհանրապես բոլոր որոշումներում»: Այսօրվանից Ստրասբուրգում մեկնարկած վեհաժողովի ձմեռային նստաշրջանին հայկական պատվիրակությունը մասնակցում է առանց ԲՀԿ եւ ՀԱԿ պատգամավորների: Արդյոք դա չի՞ թուլացնում մեր պատվիրակության ներուժը. «Հնարավոր չէ` մենք ունենանք խիստ կարեւոր օրակարգային հարցեր ու պատվիրակության թերի մասնակցություն»: Նստաշրջանի օրակարգում ՀՀ-ին վերաբերող հարցեր չկան։ Առանցքում լինելու են ուկրաինական դեպքերն ու Փարիզի ահաբեկչություններնը, ինչպես նաեւ` Եվրոպայում անհանդուրժողականնությանն ու խտրականությանը վերաբերող հարցերը: Բայց միշտ էլ կանխատեսվում է տարբերակ, որ ադրբեջանական կողմը փորձ կանի շահարկել ԼՂՀ հիմնարցը. «Անդրադարձ կլինի, բնականաբար, այն դեպքում, երբ տարբեր պատվիրակությունների կողմից փորձ արվի ինչ-որ հարցադրումների կամ ելույթների միջոցով քննարկման առարկա դարձնել, բայց մենք դեմ ենք, որ այն որեւէ ձեւով քննարկվի եւ առավելեւս ստանա պաշտոնական բնույթ»: Չորեքշաբթի ԵԽԽՎ-ն քննարկելու է ռուսական պատվիրակության լիազորությունների հարցը: Ինչպես կանդրադառնա այս հանգամանքը ՀՀ վրա` լինելով ՌԴ ռազմավարական գործընկեր: Արտակ Զաքարյանը սխալ է համարում, որ արտաքին հարաբերություններում փորձ է արվում ՀՀ-ին ասոցացնել ՌԴ հետ. «Դա այդպես չէ, քանի որ ՀՀ-ն շատ վաղուց ՀՀ է եւ նաեւ պատմականորեն իր ինքնուրույն նկարագրով, եւ աշխարհին ներկայանալու իր օրակարգով»: Թեեւ այս հանգամանքը, ըստ պատգամավորի, ոչ բոլորն են հասկանում, այլ միայն միջազգային կառույցների առաջին ջութակները։