Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտպանական սահմանային պատի առաջին քարը դեռ գյուղ չի հասել (տեսանյութ)

Հասարակություն
pat

Սահմանամերձ Այգեպարի մանկապարտեզի համար պաշտպանական պատ կառուցելու մասին «Ա1+»-ի ռեպորտաժից անցել է մոտ երեք ամիս։ Այդ ընթացքում հակառակորդի փամփուշտները չդադարեցին ներթափանցել Այգեպար։ Դեռ ավելին, Ադրբեջանն իր ռազմական գործողություններն ընդլայնեց մարզի ողջ երկայնքով: Այգեպարի պաշտպանական պատի կառուցումը դարձավ առավել քան հրատապ, սակայն առաջին քարը դեռ գյուղ չի հասել: «Առայժմ 15 հազար դոլարից, այսինքն 6 միլիոն դրամից, հավաքվել է մոտավորապես 2500 դոլար, որը համարժեք է մոտ 1 միլիոն դրամի»,-ասաց «Այո» շրագրի համայնքների հետ կապերի ղեկավար Հելենա Մելքոնյանը։ «Այո» ծրագիրը, անհրաժեշտ գումարի հավաքագրման համար առանձին պաշտոնյաների կամ գործարարների չի դիմել, նրանք էլ նախաձեռնությամբ հանդես չեն եկել: Հարթակն ազատ է, ցանկացողները կարող են իրենց ներդրումն ունենալ: Պաշտպանական պատի կառուցման մասին լուրը հասել է մինչև Եվրոպա։ «Վերջերս մի աղջիկ Շուշաննա անունով Ֆրանկֆուրտ քաղաքից, ինչ-որ մեկի միջոցով գումար էր ուղարկել, մարդը էնքան մտահոգ էր, որ հենց ինչ-որ մեկն եկել էր, հետը ուղարկել էր»։ Նշենք, որ վերջին խոշոր դրամահավաքը «Այո»-ի երիտասարդներն իրականացրել են մեկ շաբաթ առաջ, Մոսկվա կինոթատրոնի առջև, մի քանի ժամվա ընթացքում նրանց հաջողվել է հավաքել 140 հազար դրամ գումար։ Հիշեցնենք, որ սահմանամերձ Այգեպարի երեխանների բնականոն կյանքն ապահովելու համար անհրաժեշտ է ընդամնեը 15 հազար ԱՄՆ դոլար, որը մեր օլիգարխների համար չնչին գումար է՝ մի կաթիլ ջուր օվկիանոսում: