Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատապարտյալը 4 օր է` հացադուլ է անում

Հասարակություն
0f8e2beadcb0754e8ca70599a5fdeb9e

Ցմահ ազատազրկման դատապարտված Արման Իսկանդարյանը արդեն 4 օր է` գտնվում է հացադուլի մեջ Նուբարաշեն ՔԿՀ-ում. այս կերպ նա իր դժգոհությունն է հայտնում։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա մայրը՝ Մանյա Հովսեփյանը, նա իր մի ոտքը կորցրել է Արցախյան պատերազմում, եւ հիմա ոչ հենակ ունի, ոչ պրոթեզ։ Արցախյան պատերազմի մասնակից Արման Իսկանդարյանը 2001-ին՝ 25 տարեկան հասակում, դատապարտվել է մահապատժի՝ առանձնապես ծանր հանցագործություն՝ սպանություն կատարելու համար։ Իսկ 2003 թ-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով՝ մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը փոխանցեց, որ ցմահ դատապարտյալը ցանկություն ունի տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, սակայն նրա առողջական վիճակը բավարար է։ Ինչպես բժիշկներն են փոխանցել ԱՆ-ին, Արման Իսկանդարյանը  մի քանի անգամ  կոտրել է  իրեն տրամադրված հենակը։ Իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ բժշկական սպասարկման բաժնի պետին հանձնարարվել է դատապարտյալի նկատմամբ սահմանել վերահսկողություն եւ անհրաժեշտության դեպքում ցուցաբերել մասնագիտական բուժօգնություն։