Նաիրիտցիները կհավաքվեն նախագահականի դիմաց

Մայիս 21-ին` ժամը 16:30-ին, «ԿԱՄՔ » քաղաքացիական շարժումը կկազմակերպի ցույց նախագահականի դիմաց` ի պաշտպանություն «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների:

«Ասում են համբերությունը կյանք է կամ ոսկի, բայց երբ քո կյանքը արժեք չունի ներկայիս իշխանությունների համար, ապա պետք է պայքարես և ապացուցես, որ միասնություն է ուժ, իսկ անկոտրում կամքը` հաղթանակ»,- այս մասին «Ա1+»-ին ասաց «ԿԱՄՔ» քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը; Նա բոլորին կոչ է անում միանալ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցերի արդար պահանջին:

Հիշեցնենք, որ «Նաիրիտը» իր աշխատակիցներին 14-15 ամսվա աշխատավարձ է պարտք։ Նրանք աշխատավարձ են ստանում միայն բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո։

Քիմիական երբեմնի հզոր գործարանը 2010 թ.-ից արտադրանք չի տալիս։ Մոտ 2500 աշխատողներից միայն 500-ն է աշխատանքի գնում, իսկ 2000-ը գտնվում են հարկադիր պարապուրդում։