Անվճար զանգեր և SMS-ներ Ucom-ից՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդների համար
Աջակցիր «Ա1+»-ինՀաշվի առնելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ Ucom-ը որոշել է ժամանակավորապես հատուկ պայմաններ սահմանել տարածաշրջանի մի շարք երկրներում գտնվող իր բաժանորդների համար՝ ապահովելով նրանց կապի հասանելիությունն առանց լրացուցիչ ծախսերի։
Այսուհետ նշված երկրներում ռոումինգում գտնվող Ucom-ի բաժանորդների համար ժամանակավորապես անվճար են մուտքային և ելքային զանգերը, ինչպես նաև SMS հաղորդագրությունները.
· Արաբական Միացյալ Էմիրություններ
· Օման
· Իրան
· Իսրայել
· Հորդանան
· Սաուդյան Արաբիա
· Քաթար
· Բահրեյն
· Իրաք
· Քուվեյթ
Այս փոփոխությունները հնարավորություն կտան բաժանորդներին ստեղծված իրավիճակում կապի մեջ մնալ դեսպանատների, ընտանիքի անդամների և մտերիմների հետ։
Ucom-ը հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և անհրաժեշտության դեպքում պատրաստ է ձեռնարկել լրացուցիչ քայլեր՝ ապահովելու կապի հասանելիությունն ու հուսալիությունն իր բաժանորդների համար։