Բացել լրահոսը Փակել լրահոսը
vanik
A A
Քաղաքականություն

Վանիկ Օհանյանն ընտրվել է ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը մարտի 4-ի ԱԺ հերթական նիստում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին խորհրդարանի 107 պատգամավորից մասնակցել է 64-ը:

Քվեատուփում եղել է 64 քվեաթերթիկ: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Վանիկ Օհանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 64 պատգամավոր:

Քվեարկության արդյունքում Վանիկ Օհանյանն ընտրվել է ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Նրա թեկնածությունն առաջադրել էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: