Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օֆշորային փողերի լվացումն սկսվեց Քոչարյանից» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
Robert-Kocharyan

Հայաստանում շինարարության ոլորտը նախորդ տարվա համեմատ 8 տոկոս անկում է ապրել: Ոլորտում այլեւս չեն կարող գրանցվել 2008թ. ուռճացված ցուցանիշները՝ վստահ են տնտեսագետները։ «Օֆշորներից մեծ գումարներ եկան Հայաստան, իսկ օֆշորային փողերը, որպես կանոն, կեղտոտ թվեր էին, հետևաբար դրանք պետք է լվացվեին, իսկ այն ոլորտը, որտեղ կարելի էր դա անել, շինարարությունն էր»,- ասում է տնտեսագետ Զոյա Թադևոսյանը: Տիկին Թադևոսյանը հիշեցնում է` երբ և ում օրոք Հայաստանում շինարարության հաշվին սկսեցին օֆշորային փողեր լվանալ. «Դա սկսվեց երկրորդ նախագահ կոչվածի օրոք»: Տնտեսագետը հորդորում է բնակարանային շինարարությունը տարբերակել ներդրումային շինարարությունից: Առաջինը ազդում է միայն տվյալ տարվա ՀՆԱ-ի վերարտադրության վրա, մինչդեռ ներդրումային կամ արդյունաբերական շինարարությունը երկարաժամկետ ազդեցություն ունի. «Ներդրումային շինարարությունը շինարարական ինդուստրիան է, որը ենթադրում է արտադրական ենթակառուցվածքների ձևավորում, գիտահետազոտական և շինարարական մոտնաժային աշխատանքների իրականացնում, ինչպես նաև շինարարության այն հատվածի ձևավորում, որը սպասարկում է արդյունաբերական ձեռնարկություններին»: Ներդրումային շինարարությունը վաղուց ի վեր կանգ է առել՝ ավելացնում է տիկին Թադևոսյանը: Ըստ նրա` անկում է ապրում նաև բնակարանային շինարարությունը: Նրա հետ համամիտ է նաեւ մեկ այլ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Պատճառները տարբեր են` արտագաղթ ու աղքատություն. «Պաշտոնական տվյալներով` հանրապետության 35 տոկոսը համարվում է աղքատ: Ուստի` բնակարան ձեռք բերելու կամ վերանորոգելու առումով կան խնդիրներ»,- ասում է պարոն Բոստանջյանը: Տնտեսագետները հիշեցնում են, որ տարիներ շարունակ Հայաստանում կատարվեց լայնածավալ բնակարանաշինություն, այդ շինարարությունն այսօր արդեն մեռած կապիտալի տպավորություն է թողնում: