Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ է սպասվում մեր կենդանաբանական այգուն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
f79b2a99282878764e2a58a5f146ea52

Մոտ օրերս 1 տարի առաջ Երևանի կենդանաբանական այգի բերված զեբրը կմայրանա: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Նրա խոսքերով` կենդանուն բերելուց հետո են միայն իմացել, որ հղի է: Բացի զեբրի ձագից, շուտով այգին այլ նոր բնակիչներ էլ կունենա: «Շուտով Թբիլիսիի կենդանաբանական այգուց նաև կժամանեն հարավամերիկյան ընձառյուծը և մի քանի այլ թռչնատեսակներ»: Այս տարվա ցրտաշունչ ձմեռը, բարեբախտաբար, խնդիրներ չի առաջացրել այգու համար, կենդանիների սատկելու կամ հիվանդանալու դեպքեր չեն գրանցվել: Տնօրենի խոսքերով՝ ձմռան սպառնալիքներին իրենց հաջողվել է դիմակայել այգու ամբողջ տարածքի ջեռուցման խնդիրը լուծելու շնորհիվ: «Բոլոր տեղերում իրականացվեց նոր ջեռուցում, այսինքն` բացի հոսանքից, նաև գազաֆիկացում կատարվեց, տեներ դրվեցին, ինֆրակարմիր լամպեր դրվեցին»: Այս պահին այգու առաջնային խնդիրը առյուծների, վագրերի, արջերի և գայլերի փոքր վանդակներն են, որի ուղղությամբ արդեն աշխատանքներ են իրականացվում: Հունիսի 1-ին արդեն պատրաստ կլինի վագրերի համար նախատեսված ժայռերով, լողավազանով, քարերով հագեցած նոր ազատավանդակը, որը նաեւ ջրվեժ կունենա: «Շատ հետաքրքիր է լինելու, որ երեխան ծնողի հետ գա տեսնի, թե ինչպես է վագրը ձուկ որսում»: Երեք անգամ ավելի մեծ ազատավանդակ առաջիկայում կառուցվելու է առյուծների համար: Իսկ արջերն ու գայլերը համատեղ կապրեն մեկ ընդհանուր ազատավանդակում: Մանրամասները դիտեք տեսանյութում