ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ
Գորիսի համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներն արդեն ամփոփվել են: 7491 «կողմ», 442 «դեմ» ձայներով երրորդ անգամ վերընտրվել է Նելսոն Մակիչի Ոսկանյանը: Նա առաջադրված միակ թեկնածուն էր:
ԱՎԱՆԴՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ԻՍԿ ԳՈՒՄԱՐԸ` ՇԱՏ ՔԻՉ
Պետբյուջեից հատկացված մեկ միլիարդ դրամ գումարը չի բավականացնի ավանդներ ներդրած եւ արդեն հաշվառված բոլոր նպաստառուների ավանդներն այս տարվա ընթացքում վերադարձնելու համար: Այս կարծիքն է հայտնում «Հայխնայբանկ»-ի Գյումրու մասնաճյուղի կառավարիչ Լեւոն...
ԳԱՎԱՌԸ ՄԱՔՈՒՐ Է ՄԱՅԻՍԻՑ
2006թ. մայիսի սկզբներից Գավառ քաղաքում քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղադրվել են 350 ժամանակակից նոր աղբարկղեր, որոնց պարունակությունը տեղափոխվում է դարձյալ ժամանակակից երկու աղբահեռացման ավտոմեքենաներով, իսկ աղբ հեռացնող բանվորները կրում են արտահագուստներ...
ՍԵՒԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԿԱԿՏԻՎԱՑՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Ջինիշյան հիշատակի հիմնադրամի, «Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, Գավառի պետական համալսարանի եւ Գյումրու մանկավարժական ինստիտուտի համագործակցությամբ այս երկու բուհերում 2005 թվականի հունիս ամսից մեկնարկվեց «Քաղաքացիական...
ԱԽՈՒՐՅԱՆԻ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Թեպետ դեռ կառավարության համապատասխան որոշումը չի եղել Շիրակի մարզում 2006 թվականին բնակարանների գնման վկայագիր ծրագրի իրականացման վերաբերյալ, սակայն Ախուրյանի գյուղապետը հույս ունի, որ համայնքում բնակարանների գնման վկայագիր ծրագիրը եւս կիրականացվի:
ԱԽՈՒՐՅԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՆՈՐ ԳՈՐԾԱՐԱՆ
Ախուրյանում կառուցվող շաքարի ճակնդեղի վերամշակման գործարանի նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
ՄԱԿ-ը ՊԱՇՏՈՆ ՈՒՆԵՑԱՎ ՆԱԵՒ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ
Այսօր Կառավարության աշխատակազմի Տարածքային վարչության պետ Խաչատուր Վարդանյանը Շիրակի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել Միավորված աշխատանքային կուսակցության Գյումրու մասնաճյուղի ղեկավար Աշոտ Պետրոսյանին՝ փոխմարզպետի պաշտոնում:
ԿԱՊԱՆԸ ՀԻՆԳ ՕՐ Է ՋՐԱԶՐԿՎԱԾ Է
Հինգ օր է Կապանի Կավարտ, Լենհանքեր, Դավիթ- Բեկ, Լեռնագործներ § Բարաբաթում թաղամասերի ջրամատակարարման համակարգում լուրջ խախտումներ են տեղի ունեցել։ Իսկ անցած ամբողջ շաբաթ օրը այս թաղամասերը ընդհանրապես ջուր չեն ստացել։
ՆՐԱՆՔ ՆԵՐԴՐՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԳԱՎԱՌԻ «ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ»
Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացիների շարքը համալրվեց եւս երեքով: Ստեղծված նախաձեռնող 3 խմբերի կողմից, Գավառի ավագանու անդամներին ներկայացվեց նրանց պատվավոր քաղաքացու կոչմանը արժանացնելու հարցը, ինչը անցավ միաձայն:
ԿՐՃԱՏԵԼ ԵՆ ԱՌԱՆՑ ԶԳՈՒՇԱՑՆԵԼՈՒ
«ԱրմենՏել»-ի Թումանյանի հեռախոսային հանգույցի սպասարկման բաժնի 16 աշխատողներ տեղեկացել են, որ երեկվանից` մայիսի 15-ից, իրենք գործազուրկ են։
ՓՈՂՈՑՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՊԱՏՈՒՀԱՍ
Գավառ քաղաքի վարորդների եւ հետիոտների համար ճանապարհների անբարեկարգ վիճակը դարձել է պատուհաս: Դրանցով երթեւեկելու համար վարորդներից պահանջվում է ունենալ ամուր ողնաշար եւ էլ ավելի ամուր նյարդեր: Իրավիճակը մեղմելու համար չեն օգնում նույնիսկ երթուղու...
ՈւՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԳԱՎԱՌՈՒՄ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտի» թիվ 3 որոշմամբ Գավառում բացվեց ուսուցիչների վերապատրաստման կենտրոն: Ավելի քան մեկ տասնամյակ վերապատրաստման դասընթացներ չանցած ուսուցիչներին այս կենտրոնը հնարավորություն...
ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԱՆՁՐԵՎՆԵՐԸ
Այսօրվա դրությամբ Գեղարքունիքի մարզում կատարվել է 19 500 հեկտար գարնանցան, ծրագրված 55 000 հա դիմաց: Գարնանացանին հիմնականում խանգարում են տեղացող անձրեւները: Ընդհատվող աշխատանքներին զուգընթաց, մարզի համայնքների համար նախատեսված ազոտական պարարտանյութերի...
ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՄՆՈՒՄ ՋՐԻ ՏԱԿ
Վերջին 1 ամսվա ընթացքում Սեւանա լիճը բարձրացել է 25 սանտիմետրով: «Հայհիդրոմետի» Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման տվյալների համաձայն այսօրվա դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվում է 1898,42 մ բարձրության վրա: Նման ցուցանիշի պատճառը ապրիլյան...
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽԵՂՈՒՄ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ԶՐԿՎԵԼ ԵՆ ԹՈՇԱԿԻՑ
Հայաստանում շուրջ 3000 հոգի աշխատանքային խեղման թոշակից զրկվել են` ձեռնարկությունների սեփականաշնորհման պատճառով։ Նրանցից 170-ը Կապանից են։ «Դինո գոլդ մայնինգ քամփնիի»` Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի, հաշմանդամ հանքագործները մեկ տարի ութ...
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԳԱՎԱՌՈՒՄ
Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մարկոս վարդապետ Հովհաննիսյանի օրհնությամբ Գավառ քաղաքում սկսվեց «ՆՍՕՏՏ Գարեգին Բ Շինարարական» ծրագրի աշխատանքները:
ՈւՌՈՒՑՔԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՆՈՒՄ Է
Շիրակի մարզում նկատվում է ուռուցքային հիվանդությունների թվի աճ: Մեծ թիվ են կազմում հատկապես կրծքագեղձի ուռուցքով տառապող կանայք: 2005թ-ի դրությամբ դիսպանսերում գրանցվել են կրծքագեղձի ուռուցքով 408 հիվանդ: Նրանց գերակշիռ մասն ունեցել են 40 եւ ավել տարիք:
«ՕՊՏԻՄԱԼԱՑՎԱԾ» ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՉԵՆ ՎՃԱՐԵԼ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԸ
Շիրակի մարզի դպրոցների օպտիմալացումից հետո սահմանամերձ գյուղեր գործուղված մի խումբ ուսուցիչներ դժգոհում էին պայմանագրով նախատեսված 46 հազարական դրամ հավելավճարների շուրջ իննամսյա չվճարումներից:
ՎՆԱՍՎԵԼ ԷՐ ԵՐԿԱԹԳԾԻ ՄԻ ՀԱՏՎԱԾ
Ապրիլի 26-ին Փամբակ գետի հունի բարձրացման հետեւանքով բացի հարակից ցանքատարածություններից, վնասվել էր Արջուտ - Սպիտակ երկաթգծի որոշակի հատված: Ջրի մեծ կուտակումները քշել տարել էին երկաթգծի ներքեւի հատվածի հողային պաստառը:
ԵՐԵՒԱՆԻՑ ՈՒՂԻՂ ԲԱԹՈՒՄԻ
Հունիսի 15-ից գործելու է Երեւան - Բաթումի երկաթգիծը: Այդ նպատակով տրամադրվելու է նոր վերանորոգված առանձին գնացք: Ըստ պատասխանատուների, ուղեվարձը մատչելի է լինելու:
ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԴԵՌ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ՉԷ
Երկու օր առաջ, ժամը 17-ի սահմաններում անհայտ մակնիշի տաքսի ծառայության մեքենան բախվել է Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող գազատար խողովակին, ինչի հետեւանքով խողովակը վնասվել է: Որոշ ժամանակով շրջակա տարածքի գազամատակարարումը դադարեցվել է՝ վթարավերականգնողական...
«ԳԱՐՈՒՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Գյումրիում մեկնարկել է «Ուսանողական գարուն» ամենամյա հանրապետական փառատոնը: Փառատոնին մասնակցել են մարզի 9 քոլեջների եւ արհեստագործական ուսումնարանների ուսանողները:
«ՀՈՒՅՍԸ» ԿՆՈՐՈԳՎԻ
Եղանակների տաքացմանը զուգընթաց կսկսվեն Գյումրիի «Հույս» մանկատան երկրորդ մասնաշենքի վերանորոգման աշխատանքները: Արդեն հստակեցված է շենքի նախագծանախահաշվային արժեքը, սակայն չի կայացել շինարարական մրցույթը:
ՋՐԱՏԱՐԸ ՎԹԱՐՎԵԼ Է
Ապրիլի 27-ի երեկոյան Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի հատվածում վթարի է ենթարկվել Նովոսելցովո-Վանաձոր 1000մմ-ոց մայր ջրատարը, որի հետեւանքով Նովոսելցովոյի ջրատարից սնվող Վանաձոր քաղաքի մի շարք թաղամասեր արդեն երկրորդ օրն է ջուր չեն ստանում: