A
A
ԱՎԱՆԴՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ԻՍԿ ԳՈՒՄԱՐԸ` ՇԱՏ ՔԻՉ
Աջակցիր «Ա1+»-ինՊետբյուջեից հատկացված մեկ միլիարդ դրամ գումարը չի բավականացնի ավանդներ ներդրած եւ արդեն հաշվառված բոլոր նպաստառուների ավանդներն այս տարվա ընթացքում վերադարձնելու համար: Այս կարծիքն է հայտնում «Հայխնայբանկ»-ի Գյումրու մասնաճյուղի կառավարիչ Լեւոն Գասպարյանը:
Նրա տեղեկացմամբ, ավանդատուների մնացած մասը գումարները կստանան հաջորդ տարի:
Նշենք, որ «Հայխանյբանկեր»-ը դեռեւս ամբողջությամբ չեն ստացել ապրիլի 12-ից մայիսի 12-ը սոցծառայություններում հաշվառված ավանդատուների փաստաթղթերը:
Փոխանցվելուց հետո դրանք եւս մեկ անգամ կվերանայվեն, կճշտվեն արխիվային փաստաթղթերով, որից հետո նոր կիրականացվի գումարների բաշխումը:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ