Բացել լրահոսը Փակել լրահոսը

ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է

2000թ-ից Գեղարքունիքի մարզում զարգանում է ոչխարաբուծությունը: Մարզում ոչխարաբուծությունը լուրջ անկում էր ապրել 1991-2000 թթ-երին` բրդի չիրացման պատճառով:

«ՍԱՅԹԸ» ԵՐԵՎԱՆԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԳՅՈՒՄՐԻ

«Երեւանյան սուպեր սայթն» այսօր դարձավ «Գյումրի սայթ»: Երեւանից Գյումրի տեղափոխվեց Համացանցի մատչելիության եւ ուսուցման կենտրոնը: Այն գործելու է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում:

ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԸՆՏՐԵՑԻՆ ԵԿՄ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՆԱԽԱԳԱՀ

ԵԿՄ վարչության նախագահի տեղակալ Արա Կետիկյանի նախագահությամբ կայացավ Մարտունու տարածքային բաժանմունքի արտահերթ ընդհանուր ժողովը:

ՄԱԿ-ը ՈՐՈՇԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԱՂՔԱՏ ՄԱՐԶԸ

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ուսումնասիրությունների համաձայն` Գեղարքունիքը Հայաստանի ամենակարիքավոր մարզն է: Թե գյուղական եւ թե քաղաքային համայնքներում բնակվող փախստականների մեծ մասը գտնվում է սոցիալական ծանր պայմաններում:

ԱԶԱՏԱՆՈՒՄ 50 ՏՈԿՈՍՈՎ ԹԱՆԿԱՑԵԼ Է ՈՒՂԵՎԱՐՁԸ

Շիրակի մարզի Ազատան գյուղում իրարանցում է սկսվել: Գյումրի-Ազատան եւ հետադարձ երթուղին սպասարկող «Տրանս ակնթարթ» ՍՊԸ-ն ապրիլի 10-ից սահմանել է ուղեվարձի նոր արժեք՝ 150 դրամ նախկին 100-ի փոխարեն:

«ԼԱԶՈՒՐԻ» ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԱՆՀԱՅՏ Է

Ալավերդու մշակույթի կենտրոնի «Լազուր» ժողգործիքների համույթը երկար տարիների պատմություն ունի, սակայն այսօր հանդիսատեսին պատշաճ մակարդակով ներկայանալու համար անհրաժեշտ է բազմաթիվ խնդիրներ լուծել։ Երաժշտական գործիքները եւ համույթի անդամների հագուստը...

ՏՈՄՈԳՐԱՖԻԿ ՍԱՐՔԸ ԳՈՐԾՈՒՄ Է

Գյումրիում տեղադրված համակարգչային տոմոգրաֆիկ սարքը կրկին գործում է: Այն տեղադրվել էր 2005 թվականի մարտի 30-ին եւ գործել մինչեւ նույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակը: Հետո սարքը շարքից դուրս էր եկել հոսանքի պարբերաբար տատանումների հետեւանքով:

ՈւՂԵՒՈՐՆԵՐԻՆ ՄՈՍԿՎԱՅԻ ՓՈԽԱՐԵՆ ՈՒՂԱՐԿԵՑԻՆ ԵՐԵՒԱՆ

Այսօր արտակար• իրավիճակ է ստեղծվել Գյումրիի օդանավակայանում: Չի իրականացվել յումրի-Մոսկվա չվերթը: Չնայած այն համան•ամանքին, որ չվերթի տոմսերն ամբողջությամբ իրացվել էին, Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը, որը ժամանելու էր Երեւանից, Գյումրի...

ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ` 180 ՀԻՎԱՆԴ

Պոլիկլինիկաներում բուժսպասարկումն անվճար դարձնելուց հետո Գորիսի Սուրեն Ամիրյանի անվան պոլիկլինիկայի այցելուների թիվը կտրուկ մեծացավ: Օրվա ընթացքում հիվանդների թիվը հասնում է 180-ի:

ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՉՑԱՆԿԱՑԱՆ ՄԱՔՐԵԼ ՔԱՂԱՔԸ

Սիսիանում իրականացվեց զանգվածային սանմաքրում: Քաղաքը մաքրելու գործն առաջինը սկսեցին քաղաքապետարնի աշխատակիցներն ու համայնքային ենթակայության հիմնարկ-ձեռնարկույթունների աշխատակիցները:

ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻ ԹԻՎԸ

Ալավերդիում արդեն ավարտվել է անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների վերաբերյալ արտատեղեկատվության փաստաթղթային փաստագրումը, որի արդյունքում պարզվել է, որ նախորդ տարվա համեմատությամբ մոտավորապես 370-ով նվազել է նպաստառու ընտանիքների...

«ԱՊՕՐԻՆԻ» ՍԻԳԵՐ` ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈԻԿԱՆԵՐՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարի 2006թ. փետրվարի 9-ի N-38Ա հրամանի համաձայն` Սեւանի սիգն այլեւս չի համարվում արդյունագործական նշանակության ձկնատեսակ, քանի որ սույնով նախատեսված է 2006թ. ընթացքում իրականացնել 400 տոննա կարասի եւ 400 տոննա խեցգետնի որս:

ԵԹԵ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՀԱՊԱՂԵՆ, ԳՈՐԾԻ ԿԱՆՑՆԵՆ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ

Ապրիլի 11-ին Արմավիրի ԵԿՄ բաժանմունքում տեղի ունեցավ միության ընդլայնված նիստ, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց` կապված ապրիլի 1-ին Արմավիրի տարածքային բաժանմունքի ԵԿՄ նախագահ, գնդապետ Ռուստամ Գասպարյանի դեմ կատարված մահափորձի դատապարտման...

ՍԵՎԱՆԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԱՓԵՐԻ Է ՀԱՍՆՈՒՄ

Կեղտաջրերի մաքրման խնդիրը Գեղարքունիքի մարզում առավել արդիական է: Միայն մակերեւութային հոսքաջրերի միջոցով Սեւանա լիճ է ներկրվում տարեկան 4000տ գոմաղբ, 80տ ֆոսֆատներ, 290տ նիտրատներ եւ ավելի քան 115տ նավթամթերք:

ՄԱՐԶԵՐՈՒՄ ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությանից տեղեկացնում են, որ 2006 թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ ավելացել է աղքատության ընտանեկան նպաստ ստացողների թիվը:

ՋՐԱԳԻԾՆ ԷԼ ՊԵՏՔ ՉԻ՞

Ապամոնտաժվում է Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի չշահագործվող ջրագիծը: Աշխատանքները սկսվել էին դեռեւս 2006 թվականի հունվարին եւ դադարեցվել Մարմաշենի համայնքապետի եւ իրավապահների միջամտությամբ:

ՏՈՒԳԱՆՎՈՒՄ ԵՆ ԱՆԱՍՆԱՏԵՐԵՐԸ

Արգելված վայրերում անասուններ պահելու համար տուգանվել են Ալավերդի քաղաքի Սարահարթ թաղամասի 10 բնակիչ։Նրանցից Խաչիկ Հակոբյանը տուգանվել է 20.000 դրամով, քանի որ վերջինս արգելված վայրերում անասուններ պահելու համար տուգանվում է երկրորդ անգամ։

ՆՈՐՈԳՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ճանապարհաշինության եւ տրանսպորտի բաժնից տեղեկացնում են, որ 2006 թ. մարզի ճանապարհաշինությանը հատկացվելու է 3 մլրդ 250 մլն դրամ: Դա 3 անգամ ավել է նախորդ տարում մարզին հատկացված ճանապարհաշինական գումարներից:

ԵՂԲԱՅՐԸ ԵՂԲՈՐ ՓՈԽԱՐԵՆ

ԵԿՄ Մարտունու տարածքային բաժանմունքի հիմնադիր եւ անփոփոխ նախագահ Հարություն Հարությունյանի վաղաժամ մահվամբ պայմանավորված` ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանով բաժանմունքի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել...

ԱՎԵԼԱՑԵԼ Է ԿԱՆՉԵՐԻ ԹԻՎԸ

Գորիսի շտապ օգնության կայանը այս օրերին գործում է ծանրաբեռնված գրաֆիկով: Գարնան գալուստի հետ ավելացել է հիպերտոնիայի, սիրտ-անոթային, խոցային, բրոնխիալ հիվանդությունների թիվը:

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ ՓՈՂՈՑ

Մարզային եւ քաղաքային կառույցների ուշադրությունից դուրս է մնացել մարտի 19-ին Գյումրիի ավտոկայանի տնակային թաղամասում բռնկված հրդեհի հետեւանքով անօթեւան մնացած Համբարյանների ընտանիքը: Վերջիններս առայժմ բուժման կուրս են անցնում Գյումրիի Սամարիթեր...

ՆՈՐԱԾՆԻ ԴԻԱԿ ԱՂԲԱՆՈՑՈՒՄ

Այսօր Գյումրիի Անի թաղամասի /58 թաղամաս/ աղբանոցում բնակիչներն ու դպրոցահասակ երեխաները հայտնաբերել են նորածին երեխայի դիակ: Ըստ ականատեսների` երեխան եղել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված:

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՕԴԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է

Յուրաքանչյուր ամիս 3 անգամ մասնագետները ուսումնասիրում են օդի աղտոտվածության աստիճանը եւ հուսադրող փաստեր չեն արձանագրում: Օդի աղտոտվածության մակարդակը Գյումրիում մի քանի անգամ գերազանցում է թույլատրելիության սահմանը:

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀՐԴԵՀՆԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ

2006 թվականին հրդեհների թիվը Գյումրիում հասել է 28-ի, ինչը Շիրակի մարզային հրդեհային տեսչության պետ, ավագ տեսուչ Սամվել Խաչատրյանի հավաստմամբ, 7-ով պակաս է 2005 թվականի մարտին գրանցված հրդեհների թվից:

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար