Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱՎԱՌԸ ՄԱՔՈՒՐ Է ՄԱՅԻՍԻՑ

Մարզեր

2006թ. մայիսի սկզբներից Գավառ քաղաքում քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղադրվել են 350 ժամանակակից նոր աղբարկղեր, որոնց պարունակությունը տեղափոխվում է դարձյալ ժամանակակից երկու աղբահեռացման ավտոմեքենաներով, իսկ աղբ հեռացնող բանվորները կրում են արտահագուստներ «Մաքուր Գավառ» մակագրությամբ:

Այս նորամուծությամբ մայիս ամսվա ընթացքում քաղաքում արդեն չկան աղբի նախկին բլուրները, որ կուտակված էին քաղաքի տարբեր հատվածներում: Քաղաքապետարանից հույս են հայտնում, որ բնակիչները ամենայն բարեխղճությամբ կվերաբերվեն քաղաքի մաքրության պահպանմանը եւ բարեխղճորեն կվճարեն աղբահեռացման վարձը` ամսական 50 դրամ մեկ շնչի դիմաց:

Գավառի «Քյավառ» ՀԸ