Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հրաձգության կասկածյալը հայտնել է, որ ցանկանում էր կրակել Թրամփի վարչակազմի պաշտոնյաների վրա. CBS News (տեսանյութ)

Տղամարդը, որը ենթադրաբար կրակոցներ է իրականացրել Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ միջոցառմանը, ձերբակալությունից հետո իրավապահներին հայտնել է, որ ցանկանում էր կրակել նրա վարչակազմի պաշտոնյաների վրա, հաղորդել է CBS News-ը՝ հղում անելով երկու աղբյուրի։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ կասկածյալը մոտ 31 տարեկան, Լոս Անջելեսի բնակիչ Քոուլ Թոմաս Ալենն է։ Ըստ սոցիալական ցանցերի՝ նա ուսուցիչ է եղել Կալիֆոռնիայի Տորանս քաղաքում՝ Լոս Անջելեսի մոտակայքում:

Վաշինգտոնի ոստիկանության ժամանակավոր պետ Ջեֆրի Քերոլը հայտնել է, որ կասկածյալը զինված է եղել որսորդական հրացանով, ինքնաձիգով և մի քանի դանակներով: Նա տեղափոխվել է տեղական հիվանդանոց հետազոտության համար: Դեռ վաղ է խոսել նրա դրդապատճառների մասին, ասել է Քերոլը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա այն հյուրանոցի հյուրն է եղել, որտեղ տեղի է ունեցել միջադեպը:

Հյուրանոցում՝ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքի ժամանակ տղամարդըը կրակոցներ է արձակել:

Միջոցառմանը ներկա Թրամփի կաբինետի բազմաթիվ անդամներ և վարչակազմի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ թաքնվել են սեղանների մոտ: Հաղորդվել է միայն մեկ սպայի վնասվելու մասին, սակայն ըստ Թրամփի զրահաբաճկոնը փրկել է նրան:

Սա առաջին անգամն էր, որ Թրամփը մասնակցում էր միջոցառմանը որպես նախագահ, նախորդ տարիներին նա բոյկոտում էր:

Reuters-ը նշում է, որ ընթրիքն անցկացվում էր նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ մահափորձի նույն վայրում:

Կադրերում երևում է, թե ինչպես է կասկածյալը արագ անցնում անցակետով՝ մի պահ անակնկալի բերելով անվտանգության աշխատակիցներին, նախքան նրանք կհասցնեն խլել զենքը:

Ըստ Թրամփի՝ նա գործել է միայնակ: