էդուարդ Միրզոյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
Այսօր հայ կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ էդուարդ Միրզոյանի ծննդյան օրն է։ Կոմպոզիտորը գրել է հիմնականում կամերային գործեր, խմբերգեր, ռոմանսներ, մանկական օպերային պատկերներ, երգեր: Էդվարդ Միրզոյանը 1941 թ-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (Վ. Տալյանի ստեղծագործական դասարան), 1946–48 թթ-ին կատարելագործվել Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում։ 1948 թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1965 թ-ից՝ պրոֆեսոր)։ Միրզոյանի ստեղծագործություններում առանձնանում են Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի խոսքերով գրած ռոմանսները («Ասում են, թե...», «Երազ տեսա» և այլն), «Հայրենիքն է կանչում» խմբերգը։