A
A
«Արարատը» հաղթեց ետնապահին
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր կայացան 20-րդ տուրի երեք հանդիպումներ:
Մրցաշարի առաջատար Երեւանի «Արարատն» իր հարկի տակ 1:0 հաշվով պարտության մատնեց աղյուսակը եզրափակող Երեւանի «Ալաշկերտին»:
Արարատցիներին հետապնդող «Բանանցը» սեփական մարզադպրոցի խաղադաշտում ի հաշիվ սլովակ կիսապաշտպան Պետեր Շտեպանովսկու խփած միակ գոլի հաղթեց Կապանի «Գանձասարին»: Երեւանի «Միկան» հյուրընկալվելիս առավելության հասավ մյուս ետնապահ «Ուլիսի» նկատմամբ՝ 1:0:
«Արարատը» վաստակեց 39 միավոր եւ շարունակում է պահպանել առաջին տեղը: Նրան հաջորդող «Բանանցը» հետ է մնում 5 միավորով, սակայն այն իր դրամադրության տակ դեռեւս մեկ հետաձգված խաղ ունի: