Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ դատախազություն
A A
Պաշտոնական

Վեդիում անչափահաս քույրերի դեպքով քրգործ է հարուցվել 2 անձի նկատմամբ

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երկու անձի նկատմամբ, լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
 
Գերատեսչությունից մանրամասնել են, որ Ա.Ե.-ի նկատմամբ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):