Բացել լրահոսը Փակել լրահոսը
687016354_1285638963658696_8961606566730825922_n
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները կզարգանան նոր ինտենսիվությամբ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Վերլուծության, պլանավորման և ռազմավարության կենտրոնի տնօրեն Թղիստան Օղոյին։
 
Կողմերը գոհունակությամբ նշել են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցն անցել է շատ բարձր մակարդակով՝ արտացոլելով երկու երկրների միջև առկա հարաբերությունների ամրությունն ու դարավոր բարեկամությունը:
 
Երկուստեք ընդգծվել է «Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» համատեղ հռչակագրի ստորագրման կարևորությունը, ինչպես նաև վստահություն են հայտնել, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները կզարգանան նոր ինտենսիվությամբ՝ ընդգրկելով համագործակցության բոլոր հնարավոր ոլորտները:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքն ու վերահաստատել դրանց շարունակական առաջմղման հանձնառությունը: