Վ. Պետրոսյանը պատրաստ է հրապարակավ ներողություն խնդրել. Առավոտ
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղարշակ Մկրտչյանի նախագահությամբ շարունակվեց Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործի քննությունը: Շտապօգնության ավտոմեքենան հիվանդանոց է տեղափոխել տուժող Արթուր Հակոբյանին, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանին, սակայն թե պաշտպանական կողմը, թե մեղադրանքի կողմը որեւէ խոչընդոտ չտեսան առանց նրանց նիստը շարունակելու համար: Դատարան են ներկայացել Վարդան Պետրոսյանի պաշտպանները՝ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ Ժիրայր Չոլաքյանը, Մարի Լոզեին: Նրանց հետ դատարան էր ներկայացել թարգմանիչ Հասմիկ Խաչատրյանը, որը հայտնեց դատարանին, որ իրեն հրավիրել է պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Թե մեղադրող պարոն Սարգսյանը, թե դատավորը, հղում անելով քրեական դատավարության օրենսգրքին, հայտնեցին, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով միայն կարող է ներգրավվել նոր թարգմանիչ: Ըստ էության Վարդան Պետրոսյանի ներգրաված հրավիրյալ պաշտպանները մասնակցում են նիստին, սակայն օժանդակող թարգմանչի միջոցով եւ կարծիք հայտնելու հնարավորությունից զրկված են: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ