A
A
Ազդարարում ենք երկրում շրջադարձային փոփոխությունների սկիզբը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարդիկ կան, որ մտածում են՝ մեր ազգը քնած է և քնած ժամանակ կարող են անել ինչ ուզում են, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Ձեզ տեսնելով այսքան միավորված՝ հասկանում եմ, որ մենք հասնում ենք մեր երազանքներին։ Կուզեմ վկայեմ, որ մեր Տերը մեր Աստված է։ Ձեզ խոսք են տվել բազմաթիվ խոստումներ, բայց չենք կատարել այդ խոստումը: Երբեմն հասկանալով, երբեմն չհասկանալով արել են քայլեր, որը թուլացրել է մեր երկիրը: Քեզ թուլություն չի սազում, հայ ազգ, չենք համակերպվելու»,- ասել է նա։
Կարապետյանը նշել է, որ վերջին տարիներին ընդունված որոշ քայլեր թուլացրել են երկիրը, և ընդգծել, որ հայ ժողովուրդը չպետք է համակերպվի այդ իրավիճակի հետ։ Նա նաև հայտարարել է, որ պատմության ընթացքում յուրաքանչյուր ճգնաժամային փուլում ի հայտ են եկել առաջնորդներ, որոնք փոխել են իրավիճակը։
«Փոխվելու է մեր երկրի վերաբերմունքը մեր ընտանիքներին: Աղքատությունը վերջ դնելու համար Հայաստան վերջապես հոսելու է միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ՝ իրական ներդրողներից: Հայ մարդը պարապ չի մնալու, աշխատելու է և լավ է ապրելու: Դրա համար, իհարկե, պահանջվելու է ժամանակ, պահանջվելու է քրտնաջան աշխատանք, բայց, վստահ եմ, որ հայկական ամենամեծ կազմակերպություն ստեղծած անձնավորությունը՝ Սամվել Կարապետյանը, իր առաջնորդությամբ մեզ կբերի հաղթական այն կետին, երբ մենք հաղթած կլինենք աղքատությանը և կունենանք բարեկեցիկ երկիր»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։