Բացել լրահոսը Փակել լրահոսը
669270557_10233310602291220_3984585722399801887_n
A A
Քաղաքականություն

Հունգարիայում կայացած ընտրությունները տպավորիչ էին․ Խանդանյան

Հունգարիայում երեկվա ընտրությունները տպավորիչ էին` հատկապես մասնակցության ռեկորդային ցուցանիշներով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ տեղեկացնելով, որ Բուդապեշտում մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության հայտարարությունը և նախնական գնահատականները:

«Հայտարարության հիմնական շեշտադրումները հետևյալն են.

«Հունգարիայում ապրիլի 12-ի խորհրդարանական ընտրությունները աչքի ընկան քաղաքացիների ակտիվ ներգրավվածությամբ՝ արձանագրելով ընտրողների մասնակցության ռեկորդային բարձր մակարդակ` իրական ընտրության հնարավորությամբ, սակայն հավասար մրցակցային պայմաններ չկային, քանի որ իշխող կուսակցությունը օգտվում էր համակարգային առավելություններից, որոնք մշուշում էին պետության և կուսակցության միջև սահմանը։

Ընտրությունների կազմակերպման համար պատասխանատու մարմինները արդյունավետ և պրոֆեսիոնալ կերպով են կազմակերպել նախապատրաստական աշխատանքները։ Թեև նախընտրական քարոզարշավը ուղեկցվում էր իշխանության կողմից պառակտող և վախ սերմանող հռետորաբանությամբ, ներառյալ՝ կառավարության կողմից առաջ քաշված, արտաքին միջամտության վերաբերյալ չհիմնավորված պնդումները, թեկնածուները կարող էին ազատորեն իրականացնել իրենց քարոզարշավը։

Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը ընդհանուր առմամբ դրական է գնահատում ընտրության օրվա գործընթացի բոլոր փուլերը՝ դիտարկված ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունում, չնայած որոշ ընթացակարգային թերություններին։

Ամբողջական հայտարարությունը` հետևյալ հղմամբ»,- գրել է Խանդանյանը։