Բացել լրահոսը Փակել լրահոսը
39
A A
Հասարակություն

Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ ժամանակավոր փակ կլինի

Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 14-ի առավոտյան ժամը 6։30-ից Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու։ Երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց գոտիով։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը։ 

«Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը և հորդորում նշված ուղղությունը շրջանցել՝ օգտվելով այլընտրանքային ճանապարհներից»,- ասվում է հաղորդագրությունում։