A
A
Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալ՝ 101-ամյա երևանցուն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԾննդյան 101-ամյակի առթիվ, երկարատև աշխատանքային գործունեության ու Երևան քաղաքի համար մատուցած ծառայության համար քաղաքապետ Տիգրան Ավինյանը Էրեբունի-Երևան 2800-ամյակի հուշամեդալով է պարգևատրել տեխնիկական գիտությունների թեկնածու Սերգեյ Տերյանին:
101-ամյա երևանցին 29 գիտական աշխատությունների, երեք գիտական գրքերի ու 5 գյուտերի, 98 նորարար և օգտակար առաջարկների հեղինակ է: Նրա գործունեությունը կապված է եղել ոչ միայն գիտական ու մասնագիտական աշխատանքի, այլև ազգային հիշողության և հանրային արժեքների պահպանման գործի հետ։
Առողջություն մաղթելով Սերգեյ Տերյանին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ նա շարունակում է մնալ օրինակելի կերպար՝ իր գիտական ժառանգությամբ և կյանքի հարուստ փորձով: