Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» հաղթեց «Ուլիսին»

Սպորտ
e9dc5c7609f0f766c6d9e70505920bdf

Հայատանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջատար Երեւանի «Արարատն» հերթական քայլը կատարեց չեմպիոնության համար պայքարում:   Այսօր կայացած 17-րդ տուրում արարատցիները հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեցին «Ուլիսին»: «Արարատը» վաստակեց 34 միավոր եւ կրկին ամրապնդվեց առաջին հորիզոնականում:   Առաջատարին հետապնդող Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվեց «Բանանցին» եւ 2-րդ տեղը զիջեց հենց երեւանյան թիմին:   Հինգերորդ հորիզոնականում գտնվող «Փյունիկը» իր հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց մրցաշարի ետնապահ «Ալաշկերտին» եւ շրջանցեց Կապանի «Գանձասարին», որը հյորընկալվելիս ոչ-ոքի` 0:0 խաղաց «Միկայի» հետ:   Հաջորդ տուրը տեղի կունենա մարտի 22-23-ին: