Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

Սպորտ
box

Փետրվարի 26-ին «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Մրցումների առաջին օրը ասպարեզ դուրս եկան 56, 60, 64, և 69 կգ քաշային կարգերի մարզիկները: 56 կգ քաշային կարգում հաղթանակ տոնեցին Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սան Արթուր Մինասյանն ու «Դինամո» մարզական ակումբը ներկայացնող Գառնիկ Հարությունյանը: 60 կգ քաշային կարգում իրենց առաջին մենամարտերը հաղթանակով ավարտեցին Արթուր Ներսիսյանը, Կարեն Տոնականյանը, Արթուր Վարդանյանը, Նվեր Չիլինգարյանը և Հայրիկ Նաջարյանը: 64 կգ քաշային կարգում տպավորիչ ելույթներ ունեցան և հաղթանակ տոնեցին Հովհաննես Բաչկովն ու Մաքսիմ Ակոպովը, իսկ Մելքոն Մելքոնյանի մրցակիցը չէր ներկայացել մենամարտին, ուստի հաղթանակը շնորհվեց Մելքոնյանին: 69կգ քաշային կարգում հաջորդ փուլ անցան «Դինամոն» ներկայացնող Վլադիմիր Մելքոնյանը, ԵՕՀՊՄՔ-ի սան Ազատ Բակումյանը և Շիրակի մարզը ներկայացնող Ռաֆայել Բարսեղյանը : Վաղը՝ փետրվարի 27-ին, ռինգ դուրս կգան 56, 75, 81, 91 և +91կգ քաշային կարգերի մարզիկները: Մրցումների սկիզբը՝ 14:00: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն