Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը հաղթեց Կարյակինին

Սպորտ
1f57c94fcf754ab10407f5de41d7a178

Լեւոն Արոնյանը շարունակում է հաջող հանդես գալ Վեյք ան Զեեի շախմատի մրցաշարում: Այսօր կայացած 9-րդ տուրում մեր շախմատիստը լարված պայքարում ստիպեց հանձնվել ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին: Այդ հաղթանակի շնորհիվ Լեւոն Արոնյանը վաստակեց 7 միավոր եւ էլ ավելի ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Նրան հետապնդող շախմատիստները արդեն ետ են մնում 1,5 միավորով: Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ հունվարի 25-ին կկայանան 10-րդ տուրի հանդիպումները: Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի կուբացի Լեյներ Դոմինգեսի հետ: