Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ՝ անհասկանալի պատճառով (տեսանյութ)

Մարզեր
hrdeh

Հունվարի 21-ին, ժամը 17: 54-ին, Թումանյանի հրշեջ- փրկարարական ծառայությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Ալավերդու Բաղրամյան թաղամասի սեփական տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ անմիջապես սկսել հրդեհաշիջման աշխատանքները: Մեկ ժամ անց՝ ժամը 19-ի սահմաններում, կրակն ամբողջությամբ մարվել է, սակայն առանձնատան մի մասն այդ ընթացքում կրակի բաժին է դարձել: Թե որն է հրդեհի պատճառը, առայժմ հայտնի չէ: Տանը բնակվողներ չկան, էլեկտրական հոսանքից կամ գազից հրդեհի բռնկումը բացառվում է։ Տեսանյութը՝ «Անկյուն գումարած 3»-ի։