A
A
Երևանում 5 ամիս անց հուղարկավորվել է ՀՀ-ում սպանված չեչեն կինը
Աջակցիր «Ա1+»-ին5 ամիս անց՝ այսօր առավոտյան, հողին հանձնվեց Երևանում սպանված չեչեն կինը՝ Այշաթ Բայմուրադովան:
Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ «Բնակչության հատուկ սպասարկման ՀՈԱԿ»-ի կողմից պետական միջոցներով է կազմակերպվել հուղարկավորությունը: 23-ամյա կինը հուղարկավորվել է Երևանում:
Չնայած Հայաստանի իրավապահների կրկնակի դիմումներին Ռուսաստանի Դաշնություն՝ զոհի հարազատներին տեղեկացնելու նպատակով, վերջիններս այդպես էլ չեն ժամանել Հայաստան՝ աճյունը վերցնելու համար։
Դեպքից շուրջ չորս ամիս անց Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել էր, որ սպանության մեջ կասկածվում են Ռուսաստանի երկու քաղաքացի՝ Կարինա Իմինովան և Սաիդ-Համզատ Բայսարովը։ Իրավապահները նրանց նկատմամբ հայտարարել են հետախուզում։
Այշաթ Բայմուրադովայի սպանությունից 5 ամիս անց կա նաև դիակի փորձաքննության պատասխանը: Համաձայն դրա՝ մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով: