Բացել լրահոսը Փակել լրահոսը
քաղաքապետարան
A A
Քաղաքականություն

Քաղաքապետարանը մերժել է իրանցիներին

Երևանի քաղաքապետարանը մերժել է Իրանի Իսրալամական հանրապետության քաղաքացի Հուսեին Սետոոդեգանի ներկայացրած իրազեկումը՝ մարտի 29-ին՝ ժ.13.00-15.00-ը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց հավաք և երթ անցկացնելու վերաբերյալ:

Ըստ ներկայացրած իրազեկման՝ մասնակիցների մոտավոր թիվը լինելու էր 300:

Հավաքի ընթացքում նախատեսվում էր օգտագործել պաստառներ և լոզունգներ: Իսկ հավաքն իրենից ներկայացնելու էր բողոք՝ Հայաստանում իրենց ազգակիցների և համայնքի ներկայացուցիչների դեմ իրականացվող խտրական գործողությունների դեմ և իրանցիների իրավունքների պաշտպանության նպատակով հանրային ուշադրության հրավիրում: