Վերդիկտ՝ ԱԳՆ աշխատակցի գործով․ պետական դավաճանության մեղադրանքը հերքվել է․ դատավարությունը շարունակվում է
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Անի Դանիելյանն արդարացման վերդիկտ է կայացրել պետական դավաճանության մեջ մեղադրվող ՀՀ ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյան վարույթով։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նրան սպառնում էր 15-20 տարվա ազատազրկումը կամ ցմահ բանտարկություն։
Հիշեցնենք, որ գործը քննվել էլ դռնփակ կարգով։
Աշխեն Ալեքսանյանը, սակայն, չի արդարացվել ամվողջովին․ դատարանը նրա նկատմամբ պաշտոնական լիազորություններն անցնելու հոդվածով մեղադրական վերդիկտ է կայացրել։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Աշխեն Ալեքսանյանի պաշտպան Աբգար Պողոսյանը, դատարանի հրապարակած դատավճռից հետո, պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է ներկայացնելու։
Հաջորդ փուլում կողմերը հանդես են գալու ճառով, այնուհետեւ դատարանը հեռանալու է խորհրդակցական սենյակ' դատավճիռ կայացնելու։
Ըստ մամուլի՝ դատախազությունը եւս բողոքարկելու է։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսի 20-ին ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակցի կողմից լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու համար պայմաններ ստեղծելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելու դեպքի վերաբերյալ:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԳՆ աշխատակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն)։ Ըստ մեղադրանքի՝ Ալեքսանյանը Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչ Շոթա Իվանիշվիլի տվյալներով հանդես եկող անձին տվյալները փոխանցել է 34.000 եվրո գումարի դիմաց։ Աշխեն Ալեքսանյանի նկատմամբ որպես խափաման միջոց է կիրառվել կալանքը։