Փաշինյանի հասցեին վանկարկումների գործով դատախազությունը բողոք է ներկայացրել
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել 70-ամյա Տիգրան Դերմոյանի գործով: Նա մեղադրվում է 2024 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Նիկոլ Փաշինյանի հասցեին «դավաճան», «հողատու» վանկարկումներ հնչեցնելու համար՝ նրա կնոջ Աննա Հակոբյանի ներկայությամբ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը Տիգրան Դերմոյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել տուգանքի՝ 350.000 դրամի չափով:
Իսկ ահա Վերաքննիչ դատարանը՝ Վաչե Մարգարյանի նախագահությամբ, որոշել էր սահմանել տուգանք՝ 300 հազար դրամի չափով։
Վճռաբեկ բողոք ներկայացրել է թե պաշտպանական, թե մեղադրող կողմը: Պաշտպանական կողմը պահանջում է արդարացնել Տիգրան Դերմոյանին, քանի որ մեղադրանքը չի ապացուցվել: Իսկ մեղադրող կողմը Վճռաբեկ դատարանից պահանջում է համաչափ պատիժ կամ նոր քննություն:
Գործով զեկուցող դատավոր է նշանակվել Համլետ Ասատրյանը: