Մերոնք կպայքարեն 3-րդ տեղի համար
Սարաեւոյում այսօր մեկնարկել է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Ավանդույթի համաձայն՝ առաջինը պայքարի մեջ մտան թեթեւ քաշային մարզիկները: 55 կգ քաշային մեր մարզիկ Գարիկ Հարությունյանը հաղթանակով սկսեց մրցաշարը, սակայն քառորդ եզրափակիչում պարտվեց ֆրանսիացի ձյուդոյիստին: Մեր մարզիկը այժմ պայքարում է բրոնզե մեդալի համար:
Սփոփման առաջին մենամարտում նա հաղթեց ռուսաստանցի Վիտալի Կուրմաշեւին, իսկ 3-րդ տեղի համար մարտում կհանդիպի հունգարացի Ակոշ Բարտայի հետ:
66 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Ղազարյանը նույնպես հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ, սակայն պարտվեց հոլանդացի ձյուդոյիստին: Նա 3-րդ տեղի համար մարտում ուժերը կչափի հունգարացի Մարտին Վեգվարի հետ:
Աղջիկների մրցաշարում մեր միակ մարզուհի Երջանիկ Կարապետյանը (48 կգ քաշային կարգ) առաջին փուլում պարտվեց մակեդոնացի մրցակցին եւ ավարտեց ելույթները: