Ucom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունը
Աջակցիր «Ա1+»-ինUcom-ը ապրիլի 15-ից հունիսի 30-ը Unity բոլոր սակագնային պլաններում 100 Մբ/վ-ով առանց հավելյալ վճարի բարձրացրել է տան ինտերնետի արագությունը՝ հնարավորություն տալով բաժանորդներին իրական օգտագործման պայմաններում լիարժեք զգալու Հայաստանի լավագույն ֆիքսված ցանցի առավելությունները։
Արագության բարձրացումը հասանելի է ինչպես Unity ընթացիկ բաժանորդների, այնպես էլ նոր միացողների համար և գործելու է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
«Ucom-ում մենք շարունակաբար զարգացնում ենք մեր ծառայություններն առաջնորդվելով մեկ պարզ սկզբունքով՝ բարելավել մեր բաժանորդների փորձառությունը և տալ առավելագույն արժեք։ Մենք ուզում ենք, որ մեր բաժանորդները՝ երկրի ամբողջ տարածքում հնարավորություն ունենան բացահայտելու Հայաստանի լավագույն ֆիքսված ցանցի որակը»,– նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ավելի բարձր արագությունը բաժանորդներին հնարավորություն կտա հարմարավետ օգտվել թվային ծառայություններից՝ սկսած առցանց աշխատանքի և ուսուցման գործիքներից մինչև ժամանցային հարթակներ՝ ապահովելով կայուն և անխափան փորձառություն։
Ucom-ը շարունակաբար զարգացնում է իր կոնվերգենտ ծառայությունները՝ ստեղծելով մեկ միասնական էկոհամակարգ, որտեղ արագությունն ու կայունությունը հիմք են հանդիսանում ամբողջական թվային փորձառության համար։
Նշենք, որ 2026 թվականի հունիսի 30-ից հետո ինտերնետի արագությունը կվերադառնա գործող սակագնային պլաններով սահմանված սկզբնական մակարդակներին։