Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը կրկին պարտվեց

Սպորտ
dc605a527186432ee08fab03b3573035

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը երկրորդ պարտությունը կրեց Տաշքենդում շարունակվող շախմատի կանանց Գրանդ պրիի մրցաշարում:

Երրորդ տուրում մեր ուժեղագույն շախմատիստուհին սեւերով պարտվեց ուկրաինուհի Կատերինա Լահնոյին: Այս սայթաքումից հետո Էլինա Դանիելյանը նահանջեց նախավերջին 11-րդ հորիզոնական: Աղյուսակը վստահ գլխավորում է հնդկուհի Հումպի Կոներուն, որը 3 հնարավորից վաստակել է 3 միավոր:

Վաղը նախատեսված 4-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով կմրցի աշխարհի նախկին չեմպիոնուհի, բուլղարացի Անտոանետա Ստեֆանովայի հետ: