Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Սպորտ

Վաղը Տրիպոլիում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են 128 շախմատիստներ, որոնց թվում են նաեւ մեր գրոսմայստերները:

Աշխարհի առաջնությանը մասնակցելու են հետեւյալ հայ շախմատիստները.
Վլադիմիր Հակոբյան (վարկանիշը` 2689)
Լեւոն Արոնյան (2645)
Ռաֆայել Վահանյան (2639)
Սմբատ Լպուտյան (2634)
Գաբրիել Սարգսյան (2614)
Կարեն Ասրյան (2605)
Աշոտ Անաստասյան (2587)

Առաջնությունից առաջ մի շարք ուժեղագույն գրոսմայստերներ հրաժարվել են մասնակցել մրցաշարին, բայց առաջնության կազմը բավականին ուժեղ է: Առաջնությանը մասնակցելու են այնպիսի շախմատիստներ ինչպիսիք են Ալեքսանդր Մորոզեւիչը, Վեսելին Թոփալովը, Մայքլ Ադամսը, Նայջլ Շորտը եւ այլոք: Ֆավորիտների թվում է նաեւ Վլադիմիր Հակոբյանը, որը իր վարկանիշով 11-րդն է մրցաշարում: Վերջերս ավարտված Եվրոպայի առաջնությունում 3-րդ տեղը գրաված Լեւոն Արոնյանին նույնպես կարելի է դասել հաղթողի հավանական թեկնածուների շարքում:

Տիգրան Պետրոսյանի 75-ամյակին նվիրված մրցաշարում հաջող հանդես եկած Ռաֆայել Վահանյանից նույնպես կարող ենք ակնկալիքներ ունենալ:

Մրցաշարում բոլորից շատ ներկայացուցիչ ունի Ռուսաստանը, որին ներկայացնում է 20 շախմատիստ: Մասնակիցների թվով 2-րդը Հայաստանն է: