Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կան դժվարանցանելի ճանապարհներ

Հասարակություն
d5bac7de391469715b7b3811d772b3a9

ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 08.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ձնաբքի պատճառով դժվարանցանելի են Սելիմի և Ջաջուռի լեռնանցքները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող միկրոավտոբուսների համար: