Հենց չժպտաս, ճաշն անհամ կլինի (տեսանյութ)
Ամանորյա սեղանը պատրաստելիս չանտեսել ծիսական ուտելիքները։ Խորհուրդ են տալիս խոհարարները:
«Գոնե քաշիկան, տարհացը, լցոնած խնձորը, առատ չրերը, չարազեղենը լինեն սեղանին»,- նշում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ Սեդրակ Մամուլյանը։
Բարձրակարգ խոհարարի խոսքերով` վատ չի լինի, որ ամանորյա սեղանի վրա խոզի ազդրին փոխարինի այնպիսի ուտեստ, ոը հենց նույն օրն էլ սպառվի։
Ուստի նա ավելացրեց այդպիսի մի ուտեստի բաղադրատոմս։ «Տապակում ենք խոզի միսը, տապակում ենք սերկեւիլը, ավելացնում ենք նաեւ նեխուրը, կոնյակը եւ հոտավետ պղպեղը եւ պատրաստ է ուտեստը»,- առաջարկում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։
Նա նշում է, որ ամենակարեւոր նախապայմանն այն է, որ ուտեստները պատրաստվեն սիրով. «Ժպտալով եւ նույնիսկ մտքովդ անգամ չար բաների մասին չմտածես, որ ուտեստը ստացվի»։
Մանրամասները՝ տեսանյութում։