Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շնորհակալագրեր բաժանեց

Հասարակություն
c8fad46f8514c85a4e07c662d088206e

Երևան քաղաքի 2012թ. բարեկարգման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բակային տարածքներում, բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներին զուգահեռ , իրականացվեցին նաև կամարանցումների նորոգման, լուսավորության և նկարազարդման աշխատանքներ: Արդյունքում նկարազարդվեց ավելի քան 140 կամարանցում և 240 պատ: Նկարազարդման աշխատանքներին, նկարիչների հետ միասին, իրենց մասնակցությունը բերած 100-ից ավելի ուսանողներ ու աշակերտներ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով այցելել էին քաղաքապետարան:

Շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար քաղաքապետն ընդգծել է քաղաքապետարանի ծրագրերին հատկապես երիտասարդության մասնակցության կարևորությունը: «Դուք իսկապես գնահատելի գործ կատարեցիք: Այս և նմանատիպ ծրագրերը շարունակական են լինելու և ես ակնկալում ձեր էլ ավելի ակտիվ մասնակցությունը»- նշել է Տարոն Մարգարյանը: Կատարված նկարազարդման աշխատանքներին մասնակցելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերով պարգևատրվեցին մի շարք նկարիչներ, այդ թվում ուսանողներ և աշակերտներ։ Կատարված աշխատանքները պատշաճ լուսաբանելու և լիարժեք տեղեկատվություն ապահովելու համար քաղաքապետի շնորհակալագրերով պարգևատրվեցին նաև Երևանի 12 վարչական շրջանների մի շարք աշխատակիցներ:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։