Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոտարի գործունեությունը կասեցվել է

Հասարակություն
ab0919989370cc0d0ebeaf637578bf06

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի նկատմամբ կիրառվել է գործունեության կասեցում՝ մինչև վեց ամիս ժամանակով կարգապահական տույժը, և նրա աշխատանքային գործունեությունը կասեցվել է մեկ ամիս ժամանակով՝ 2012 թվականի դեկտեմբերի 18-ից 2013 թվականի հունվարի 18-ը ներառյալ:

Նախարարի այս հրամանի համար հիմք են հանդիսացել ՀՀ արդարադատության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 14-ի «Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին» N 260-Ա հրամանի համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքներով ներկայացված եզրակացությունը:

Այս մասին հայտնում է ԱՆ-ը։