Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին ծիծեռնակները. հարցում

Հասարակություն
62af24d5517671f87d9eb872a3bcf5f6

Հայ ընտրողները բավական մեծ հետաքրքրություն են ցուցաբերում գալիք նախագահական ընտրություններին։ Այսօր հայտարարել է Gallup-ի ներկայացուցիչ դոկտոր Ռասա Ալիշաուսկիենեն։
Արմնյուզ լրատվական հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրման ընդգրկուն ծրագիր՝ «Նախագահական ընտրություններ Հայաստանում. Հանրային կարծիքի հարցում» թեմայով։

Ռասա Ալիշաուսկիենեն ասել է, որ հարցվածների 42%-ն ասել է, որ հաստատ քվեարկելու է, 36%-ը նշել է, որ «հավանաբար կքվեարկի»: Ըստ նրա՝ դեկտեմբերի սկզբին հարցված ընտրողների գրեթե կեսը աջակցում էին գործող նախագահի վերընտրվելուն. ընտրողների 49% ասել են, որ քվեարկելու են Սերժ Սարգսյանի օգտին (հարցվողներին մի քանի հնարավոր թեկնածուների ցանկ է ներկայացվել):

Ծրագիրն իրականացնում են Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys /The Gallup Organization-ը, առաջին համապետական ներկայացուցչական հանրային կարծիքի հարցումն անցկացվել է 2012-ի դեկտեմբերի 5-ից 16-ը, արձագանքների մակարդակը կազմել է 65%, սխալման լուսանցքը չի գերազանցում + /- 3,1%, վստահության մակարդակը` 95% է: