Մշակույթի նախարարությունն այդքան գումար չունի՞
Աջակցիր «Ա1+»-ինՄշակույթի նախարարության մեղքով Հայաստանը չի մասնակցի 2013 թվականի Վենետիկի ժամանակակից արվեստի միջազգային 55-րդ բիենալեին։
«Թեև դեռ 7 ամիս ժամանակ կա, բայց այդ ժամանակահատվածը բավարար չէ պատշաճ ներկայանալու համար»,-ասում է անկախ քննադատ Լիլիթ Սարգսյանը։
Վենետիկի բիենալեի հայկական տաղավարի 2010 թ. համահամադրող Նազարեթ Կարոյանը կարծում է, որ միջազգային նշանակությամբ այս բիենալեին հայերի մասնակցությունը շատ կարևոր է.
«Այնտեղ կարող ենք ներկայացնել մեր նվաճումները,տեխնոլոգիական, հետազոտական,վերլուծական,ստեղծագործական,քաղաքական,որն իրենից ներկայացնում է նաև քննադատություն ,էքսպերիմենտ՝ ժամանակակից արվեստը դա է և էդտեղ պետությունը պիտի հսկայական չափով օժանդակի,որպիսի երկիրը ներկայանա»։
Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ՝ Սեյրանուհի Գեղամյանը փորձեց կազմակերպչական աշխատանքների ուշացման մեղքը բարդել հենց կազմակերպիչների վրա.«Եթե դուք արձագանքեիք ճիշտ ժամանակին, այսպիսի վիճակ չէր առաջանա»։
Սեյրանուհի Գեղամյանը նշեց,որ նախարարությունը պատրաստ է 5 միլիոն դրամ տրամադրել այդ միջոցառմանը,որը ըստ կազմակերպիչների կկազմի ծախսի միայն 10 տոկոսը, քանի որ նախապես հարկավոր էր տաղավար վարձել։
Տիկին Գեղամյանը գտնում է,որ այդ գումարը կարող են տրամադրել միջազգային նշանակության մեկ այլ ծրագրի իրականացմանը.«Հարկավոր է մտածել,թե ինչ այլ միջազգային հարթակ ձեռք բերել , որպիսի մեր մշակույթը ներկայացնենք,վերջի վերջո Վենետիկի բիենալեն միակը չի»։