Չեն հավատում Սերժ Սարգսյանի ելույթին (տեսանյութ)
Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներին այսօր կառավարության շենքի մոտ էր բերել ՀՀԿ համագումարի ընթացքում Սերժ Սարգսյանի ելույթը:
«Ես կներեք չեմ հավատում նրա խոստումներին, եթե նա այս ընթացքում նախկին իշխանությունից տուժածներից գոնե մեկի հարցը լուծած լիներ, կհավատայի , բայց իրենք ոչ մի բան չեն անում»,- ասաց ցույցի մասնակից Վաչագան Հակոբյանը:
Բնակիչները որեւէ փոփոխություն չեն տեսնում Սերժ Սարգսյանի 5 տարի առաջվա եւ այսօրվա ելույթների միջեւ:
«Խաբում է, նորից խաբում է, հինգ տարի առաջ էլ եկավ կանգնեց, ասաց՝ ժողովուրդ կվերադարձնենք, բայց ինքը դարձավ նախագահ, ես էլի իմ 5 երեխաների հետ մնացի թափառական»,-ասաց Լալայան փողոցի նախկին բնակիչ Մարիամ Գիշյանը:
Կառավարության մոտ հավաքված քաղաքացիները Սերժ Սարգսյանի ելույթը գնահատում են քարոզչական եւ համոզված են, որ այն այդպես էլ կմնա թղթի վրա, ինչպես նրա 2008թ. նախընտրական ծրագիրը: